Դատարանը վերջնականապես կարճել է Փաշինյանի վրա խնձոր նետելու գործը
12 Հունիսի 2026, 20:13
Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած արցախցի 74-ամյա Ալբերտ Առստամյանի գործով բողոքը:
Բողոքը ներկայացրել է դատախազությունը ՝ չհամաձայնելով արդարացման դատավճռի հետ ։ Սակայն և՛ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, և՛ Վերաքննիչ քրեական դատարանն ավելի վաղ արդարացման վճիռներ էին կայացրել խնձոր նետելու համար «խուլիգանության» մեջ մեղադրվող Առստամյանի նկատմամբ ՝ մատնանշելով հանցակազմի բացակայությունը:
Հիշեցնենք, որ 2024 թվականի օգոստոսի 23-ին Առստամյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ շենքերից մեկի 9-րդ հարկի պատշգամբից խնձոր էր նետել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։ Նա դա բացատրել էր որպես քաղաքական դժգոհության արտահայտություն: