Ալեն Ղևոնդյանի «Facebook»-ի էջում տեսել եմ միայն վերլուծություններ և եզրակացություններ․ Վիգեն Հակոբյան
12 Հունիսի 2026, 21:30
Մամուլից տեղեկացա, որ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանին ձերբակալել են: Ինֆորմացիան բավականին սահմանափակ էր և փորձում էի կռահել՝ արդյոք ձերբակալությունը կապված է քաղաքական ենթատեքստի հետ, որ քրեական հոդվածով են նրան ձերբակալել:Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
«Պարզվել է, որ Ղևոնդյանին մեղադրում են «Facebook»-ում գրառումներ կատարելու, Սահմանադրական կարգը բռնի տապալելու համար և այլն»,- նշել է Հակոբյանը:
Քաղտեխնոլոգն ընդգծել է, որ ուսումնասիրել է Ալեն Ղևոնդյանի վերջին օրերի գրառումները և նման բովանդակությամբ հրապարակումներ չի հանդիպել:
«Տեսել եմ վերլուծություններ, եզրակացություններ, առաջարկներ, բայց որպես այդպիսին՝ Սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին գրառումներ չեմ տեսել»,- ընդգծել է Վիգեն Հակոբյանը։
Մանրամասները՝տեսանյութում: