Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը բավարարվել է մասնակի

12 Հունիսի 2026, 22:42

Քաղաքականություն

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը (վարչական հսկողություն) բավարարվել է մասնակի: Նրան արգելվել է հրապարակումներ անելն ու հավաքի վայրեր այցելել, ինչպես նաև սոցիալական ցանցի միջոցներով հաղորդակցվել: Այս մասին հայտնել է նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանը: