Լավրովն ու Ֆիդանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
16 Հունիսի 2026, 16:03
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ երեքշաբթի օրը Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած բանակցությունների ընթացքում քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացը։
«Մենք մանրամասն քննարկել ենք իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը։ Սա չափազանց կարևոր գործոն է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»,- Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆիդանը։