Իսրայել Հակոբկոխյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը. Իվետա Տոնոյան

17 Հունիսի 2026, 20:22

Քաղաքականություն

ԽՍՀՄ վաստակավոր մարզիկ, բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրել է իր հացադուլը՝ ընդառաջելով Գագիկ Ծառուկյանի հորդորին։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անձամբ է զանգահարել աշխարհի նախկին չեմպիոնին և հորդորել դադարեցնել հացադուլը: Այս մասին հայտնել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ԿԸՀ-ի մոտ անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում Հակոբկոխյանը հայտարարել էր հացադուլ սկսելու մասին՝ նշելով, որ այն կշարունակի մինչև նոր խորհրդարանական ընտրությունների նշանակումը։