Ժողովրդին մի՛ ճնշեք, առանց այն էլ կես մարդ ենք դարձել. Արարատի բնակիչները՝ ընտրությունների մասին
19 Հունիսի 2026, 15:10
Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները շարունակում են մնալ երկրի համար մեկ քննարկվող թեմաներից մեկը։ Արարատի մարզի բնակիչների կարծիքով՝ ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումից առաջ հաղթանակի մասին հայտարարելը, որոշ առումով, ճնշում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա»։
«Նիկոլը, դեռ ընտրությունները չավարտված, հայտարարեց, թե իրենք հաղթել են։ Իմաստն այն էր, որ ով ինչքան ձայն էլ տա՝ իրենք իշխանությունը չեն հանձնելու։ Բայց ինչպե՞ս կարելի է նման բան անել, երբ հաշվարկվել էր ընտրատեղամասերի ընդամենը շուրջ 10 տոկոսը»,- նշել է հարցման մասնակիցներից մեկը։
Բնակիչների խոսքով՝ իշխանությունները ժողովրդին ճնշման տակ են պահում։
«Ժողովրդին պետք է հանգստություն։ Մի՛ ճնշեք մարդկանց, առանց այն էլ այսօր ժողովուրդը կես մարդ է դարձել, հազիվ է ուժ հավաքում։ Եվ այս ամենի ֆոնին մեզ ասում են՝ «Ղարաբաղ» անունը մի՛ տվեք։ Ինչո՞ւ չտամ. իմ բոլոր ընկերներն այնտեղ են զոհվել, ես ողջ եմ մնացել, իսկ ընկերներս գնացին… Ու հիմա ասում են՝ անունը չտա՞ք»,- ընդգծել է մեկ այլ քաղաքացի:
Մանրամասները՝ տեսանյութում։