Եթե Փաշինյանը գնա Ալիևի կամ ԱՄՆ-ի ուղղությամբ, մեր վիճակը վատ է լինելու․ քաղաքացի

Եթե Փաշինյանը գնա Ալիևի, Էրդողանի կամ ԱՄՆ-ի ուղղությամբ, մեր վիճակը վատ է լինելու։ Նման կարծիք է հայնել Վայոց ձորի մարզի բնակիչներից մեկը։

«Մեր հիմնական դաշնակիցը Ռուսաստանն է։ Հիմա հույսները դրել են Իրանի վրա, սակայն Իրանի գազը չունի նույն կալորիականությունը, ինչ ռուսականը։ Տուժելու է իմ նման հասարակ ժողովուրդը»,- նշել է հարցման մասնակիցներից մեկը։

Ըստ քաղաքացիների՝ իշխանությունների հայտարարությունները, թե երկրում ամեն ինչ լավ է, մարդիկ «ծիրան են ուտում ու արտահանում անում», ոչ ադեկվատության նշան են։

«Մարդիկ անասուն են պահում, որպեսզի կարողանան Երևանում երեխաներին ու թոռներին կրթության տալ, բայց չեն կարողանում իրացնել ո՛չ կաթը, ո՛չ պանիրը»,- ընդգծել է հարցման մեկ այլ մասնակից։

Հիմա եթերում