«Shadow Man»․ ֆիլմ՝ Լարի Գագոսյանի գաղտնի աշխարհի մասին

24 Հունիսի 2026, 11:30

Մշակույթ

Կանադացի ռեժիսոր, արվեստի մասին վավերագրական ֆիլմերի ճանաչված հեղինակ Բարի Ավրիչը պաշտոնապես հայտարարել է համաշխարհային ճանաչում ունեցող արտ-դիլլեր Լարի Գագոսյանի մասին ֆիլմի նկարահանումների մեկնարկի մասին։ Գագոսյանը համարվում է միաժամանակ հանրային և չափազանց փակ կերպար արվեստի աշխարհում։

Նախագիծը կրում է «Shadow Man: Inside The Secret World of Larry Gagosian» («Ստվերային մարդը․ Լարի Գագոսյանի գաղտնի աշխարհի ներսում») անվանումը։