Ինչպե՞ս կարող եմ եղբորս որդուն սպանողի հետ բարեկամություն անել․ քաղաքացին՝ Ադրբեջանի հետ խաղաղության մասին
24 Հունիսի 2026, 16:20
«Սա խաղաղություն չի, մենք բոլորս էլ կռվել ենք ու կկռվենք, բայց այս պայմաններով խաղաղությունն անհնար է։ Ինչպե՞ս կարող եմ իմ եղբոր որդուն սպանողի հետ բարեկամություն անել»,- հայ-ադրբեջանական հնարավոր խաղաղության թեմայով հարցման ընթացքում նման կարծիք է հայտնել Վայոց ձորի բնակիչներից մեկը։
Քաղաքացիներից մեկի խոսքով՝ սահմանային նոր զիջումներն ու անկլավների հնարավոր հանձնումը երկիրը կտանեն ներքին բախումների։
«Եթե վաղը ևս մի քանի անկլավ հանձնվի, ընդդիմությունը կակտիվանա, և կռիվը կլինի ոչ թե դրսից, այլ երկրի ներսից՝ վերածվելով քաղաքացիական պատերազմի, որի հետևանքով էլի անմեղ երեխաներ կզոհվեն»,- նշել է մեր զրուցակիցը։
Մանրամասները՝ տեսանյութում։