Հենց ռուսական 102-րդ ռազմաբազան հանեն, թուրքը մտնելու է․ Վայոց ձորի բնակիչ

26 Հունիսի 2026, 14:40

Կարծիք

Հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս լարվածությունն ու դրա հնարավոր տնտեսական ու անվտանգային հետևանքները լուրջ անհանգստություն են առաջացրել Հայաստանի սահմանամերձ շրջաններում։ Վայոց ձորի բնակիչների շրջանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ շատերը Ռուսաստանի հետ կապերի խզումը համարում են Հայաստանի գոյության համար ուղղակի սպառնալիք։

Հարցված վայոցձորցիներից մեկը քննադատել է Հայաստանի՝ դեպի Արևմուտք հնարավոր արտաքին քաղաքական կողմնորոշումը՝ նշելով, որ առանց ռուսական ռազմական ներկայության երկիրը կարող է կանգնել նոր ցեղասպանության վտանգի առաջ, իսկ Միացյալ Նահանգներից կամ Դոնալդ Թրամփից օգնություն ակնկալելն անիրատեսական է։

«Հենց 102-րդ ռազմաբազան դուրս բերվի, թուրքերը մտնելու են ու մեկ հայ էլ չի մնալու։ Թող 1915 թիվը հիշեն։ Ամերիկան մինչև հիմա ի՞նչ է արել հայի համար»,- նշել է բնակիչներից մեկը։

Քաղաքացիները նաև ահազանգել են սպասվող տնտեսական հետևանքների մասին։ Նրանց խոսքով՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացումը կարող է հանգեցնել նրան, որ հայկական գյուղմթերքը, գինին ու ջուրը կորցնեն իրենց հիմնական սպառման շուկան։

«Ժողովուրդը տանջվում է, վարկ է վերցնում, բերք աճեցնում, որ մի կոպեկ աշխատի, բայց մենք ռուսի հետ հակառակվում ենք։ Հետո էլ ասում է՝ ոչ քո ջուրն եմ ուզում, ոչ բերքդ, ոչ խմիչքդ, ու ճանապարհ էլ չեմ տալիս, որ արտահանես»,- ընդգծել է հարցվողներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։