Հայաստանի հավաքականը հինգերորդ հաղթանակը տարավ Էյնդհովենում ընթացող Մ16 շախմատի համաշխարհային օլիմպիադայում

16 Օգոստոսի 2023, 20:24

Սպորտ

Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում ընթացող մինչև 16 տարեկանների Համաշխարհային օլիմպիադայի 5-րդ տուրում 3-1 հաշվով առավելության է հասել Նիդերլանդների առաջին թիմի նկատմամբ։

Ռոբերտ Փիլիպոսյանը, Բենիկ Ագասարովը և Նվարդ Հայրապետյանը հաղթանակներ են տարել, իսկ Էրիկ Գասպարյանը պարտություն է կրել սև խաղաքարերով։

Նախորդ չորս մրցամարտերում Հայաստանի թիմը հաղթել էր Ճապոնիային (4-0), Անգլիային (3,5-0,5) ու Սլովակիային (3-1), պարտվել Թուրքիայի թիմին։

5-րդ տուրից հետո հայ շախմատիստներն 8 միավորով 3-4-րդ տեղերն են բաժանում Հունգարիայի թիմի հետ։ Առաջատար Չինաստանն ունի 10 միավոր, Թուրքիան 9 միավորով երկրորդն է։

Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 9 տուրով։ Պայքարը կավարտվի օգոստոսի 18-ին։