Ես ենթարկվում եմ իմ վարչության որոշմանը. Ալեն Սիմոնյանը չի վերցնի մանդատը և չի գնա Ազգային ժողով որպես պատգամավոր
02 Հուլիսի 2026, 14:32
Ես ցանկացել եմ շարունակել իմ աշխատանքը, քանի որ լինելով պատմության մեջ ամենից երկար պաշտոնավարած ԱԺ նախագահը, որն ամբողջությամբ իր ժամկետն աշխատել է, կարծում եմ՝ իմ աշխատանքը պետք էր շարունակել, բայց նաև գոյություն ունի կուսակցություն և վարչություն, և ես ասել եմ՝ ոնց կորոշի վարչությունը։ Ես ենթարկվում եմ իմ վարչության որոշմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ նեղվածություն՝ որպես այդպիսին, չունի:
«Կարծում եմ, որ աշխատանքային պրոցեսը ենթադրում է, որ ինչ-որ փոփոխություններ պետք է լինեն։ Ենթադրում եմ՝ ինչ-որ փուլում, ինչ-որ տեղում օգտակար կլինեմ մեր երկրին, մեր կուսակցությանը։ Ես վարչապետի հետ քննարկել եմ, ինչպես նաև վարչության հետ եմ խոսել, չեմ վերցնի մանդատը և չեմ գա Ազգային ժողով որպես պատգամավոր՝ շարունակելու աշխատանքը»,- տեղեկացրեց նա:
Լրագրողներից մեկի ճշտող հարցին՝ վարչապետի հետ որևէ բան քննարկե՞լ է, տվեց բացասական պատասխան:
«Ոչ, այս պահին որևիցէ բան չենք քննարկել, որևէ պայմանավորվածություն գոյություն չունի: Ես տեսա, դուք վարչապետին հարցնում էիք մեր հարաբերությունների մասին: Ուզում եմ առիթն օգտագործել ու ասել՝ ես քաղաքականության մեջ կամ միայն «Քաղաքացիական պայմանագրի» շրջանակում, միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ես չեմ տեսնում ինձ առանց Նիկոլ Փաշինյանի որևիցե քաղաքական պրոցեսում»,- ընդգծեց Սիմոնյանը: