«Մեր միակ պահանջը վրեժն է»․ Alpha News-ի բացառիկ ռեպորտաժը Խամենեիի հրաժեշտի արարողությունից

04 Հուլիսի 2026, 15:54

Քաղաքականություն

Թեհրանում սկսվել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հետ հանրային հրաժեշտի արարողությունը: Նա զոհվել է փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով։

«Alpha News»-ի բացառիկ ռեպորտաժում իրանցիները նշել են՝ չնայած Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից երկրի ներսում անկայունություն հրահրելու փորձերին, մեկ է՝ թիկունքն ամուր է, և իրենք իշխանություններից պահանջում են ոչ մի զիջման չգնալ արտաքին ուժերին։

Հեղափոխության հրապարակում գտնվող Հանի Հանիզադեն, անդրադառնալով իրենց պայքարին, նշել է.

«Արդեն ավելի քան 120 գիշեր է, ինչ մենք՝ իրանցիներս, հավաքվում ենք Հեղափոխության հրապարակում, որպեսզի պահանջենք մեր նահատակված առաջնորդի արյան վրեժն ու արդարություն հաստատենք նրա հիշատակի համար։ Մեր միակ սպասելիքը թշնամիներից՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Իսրայելից վրեժ լուծելն է։ Մենք այստեղ ենք մեր առաջնորդի հանդեպ ունեցած սիրո, կարոտի և անսահման նվիրվածության պատճառով։ Եթե որևէ մեկը կարծում է, թե այս կերպով կարող է կոտրել մեզ, ապա չարաչար սխալվում է»։

Հարցին, թե հնարավոր է արդյոք կոտրել ժողովրդի կամքը, նա հավելել է, որ այս օրերին տեսել է բացառիկ միասնականություն։

«Այս ժողովուրդն այնքան միասնական է, բոլորը միաձայն պահանջում են մեր առաջնորդի արյան վրեժը։ Մենք կոչ ենք անում միջազգային բոլոր կառույցներին արդարություն պահանջել մեր առաջնորդի և բոլոր անմեղ զոհերի համար։ Թող ոչ ոք չմոռանա թափված արյունը»,- ընդգծել է Հանիզադեն։

Մանրամասները՝ տեսանյութում։