Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ–Ահլի» ակումբի հետ
07 Հուլիսի 2026, 10:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ։ Այս մասին հայտնել է «Alahli Plus» պորտալը։
Պորտալի տվյալներով՝ Սպերցյանի տրանսֆերը պաշտոնապես հաստատվել է։ «Կրասնոդար» և «Ալ–Ահլի» ակումբները դեռևս չեն հաստատել գործարքը։
Նախկինում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ տրանսֆերի արժեքը կկազմի 25 միլիոն դոլար։
26-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» երիտասարդական համակարգի սան է։ Նա թիմի հետ նվաճել է Ռուսաստանի առաջնությունը 2024/25 մրցաշրջանում։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում կիսապաշտպանը վերջին մրցաշրջանում կատարել է 16 գոլային փոխանցում՝ կրկնելով գոլային փոխանցումների ռեկորդը, խփել է 13 գոլ։