Կեղծվել են, դա բոլորն են տեսնում․ աբովյանցիները՝ ընտրությունների մասին

«Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, դա բոլորն են տեսնում»,- հարցումների ընթացքում նման կարծիք է հայտնել Աբովյան քաղաքի բնակիչներից մեկն՝ անդրադառնալով ընտրական գործընթացին։

«Երբ բացեցին 2-3 տեղամասի քվեաթերթիկները, արդեն պարզ երևաց։ Ասում են ՝ տեխնիկական սխալներ են եղել, բայց այդ դեպքում ո՞վ է պատասխանատու այդ տեխնիկական սխալների համար»,- նշել է նա։

Մեկ այլ բնակչի խոսքով՝ իշխանությունն արդյունքներն ապահովել է վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման և ընդդիմախոսներին ճնշելու միջոցով։

«Ընտրություններն անցկացվել են բազմաթիվ խախտումներով՝ վարչական ռեսուրսի կիրառմամբ, քաղաքական գործիչներին բանտարկելով ու վախեցնելով։ Սահմանադրական դատարանում և լրատվամիջոցներում այդ խախտումների մասին բազմաթիվ փաստեր կան»,- հավելել է Աբովյանի բնակիչը։