«Ուժեղ Հայաստան»-ի 106 անդամ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել
08 Հուլիսի 2026, 16:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի 106 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հարցը քննարկվել է ԿԸՀ հուլիսի 8-ի հերթական նիստում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված 106 թեկնածուների գրանցումները։
ԿԸՀ-ի հաղորդմամբ՝ դիմումները ներկայացվել են օրենքով սահմանված կարգով՝ նոտարական վավերացմամբ։