Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 հավաքականը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
08 Հուլիսի 2026, 23:35
Հուլիսի 8-ին Սկոպյեում ավարտվել է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունը։
Ռուսաստանի հավաքականը 175 միավորով վստահ հաղթանակ է տարել թիմային հաշվարկում՝ նվաճելով 4 ոսկե և 5 բրոնզե մեդալ։ Ռուս ըմբիշները հաղթել են իրենց բոլոր վճռորոշ գոտեմարտերում և առանց մրցանակային տեղի են մնացել միայն մինչև 55 կգ քաշային կարգում, որտեղ մասնակից չունեին։
Հայաստանի հավաքականը գերազանց արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը (126 միավոր)՝ նվաճելով 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ։
Հայաստանի թիմն ուներ 7 վճռորոշ գոտեմարտ, որոնցից երկուսում հաղթանակ է տարել. Սամվել Տերտերյանը (Մ-77 կգ) դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Յուրիկ Պետրոսյանը (Մ-87 կգ) նվաճել է բրոնզե մեդալ։
Լավագույն եռյակը 117 միավորով և 2 ոսկե մեդալով եզրափակել է Ուկրաինան։ Մեկական ոսկե մեդալ են նվաճել նաև Ադրբեջանի, Թուրքիայի և Հունգարիայի ներկայացուցիչները: