Ինքնաբացարկները մեր գաղտնի պլանի մի մասն են․ Սամվել Կարապետյան
09 Հուլիսի 2026, 15:40
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի 106 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հարցը քննարկվել է ԿԸՀ հուլիսի 8-ի հերթական նիստում։
Լրագրողների հետ զրույցում բարերար, գործարար Սամվել Կարապետյանը նշել է, որ ինքնաբացարկ ներկայացրած բոլորն թեկնածուները շարունակում են իրենց թիմակիցները մնալ։
«Նրանք բոլոր մեր թիմակիցներն են ու շարունակելու են մնալ։ Նրանք չեն կարող անվստահելի լինել։ Դա մեր քաղաքական մարտավարությունն է»,- նշել է Կարապետյանը։