Ընտրությունների արդյունքներն օրինական համարել հնարավոր չէ․ հարցում՝ Արագածոտնում
10 Հուլիսի 2026, 14:30
Եթե Սամվել Կարապետյանի թիմակիցներին չկալանավորեին, նրանք ընտրություններին ավելի շատ ձայն կհավաքեին։ Այս մասին Արագածոտնի մարզում անցկացված հարցման ժամանակ ասել է բնակիչներից մեկը։
Հարցվածներից մեկի խոսքով՝ իշխանությունները նախընտրական փուլում դիմել են թաքնված կաշառքի տարբեր մեթոդների՝ խախտելով ՀՀ օրենսդրությունը:
«Մինչև ընտրությունների սկսվելը, արդեն ինքը սկսել է խախտել կարգը, Հայաստանի Հանրապետության բոլոր օրենքները։ Այս թոշակների բարձրացումը, առողջապահության այս նոր կարգը մտցնելը… դրանք, ըստ էության, կաշառքի տեսակ են, ուրիշ ոչինչ»,- հավելել է նա։
Մեկ այլ քաղաքացի ընդգծել է, որ նման պայմաններում ընտրությունների արդյունքներն օրինական համարելը պարզապես հնարավոր չէ։