Գրենիկ Պետրոսյանը տեղափոխվել է բելառուսական «Տորպեդո-ԲելԱԶ»

10 Հուլիսի 2026, 17:30

Սպորտ

Հայ հարձակվող Գրենիկ Պետրոսյանը կարիերան կշարունակի Բելառուսում։ Ժոդինոյի «Տորպեդո-ԲելԱԶ» ակումբը պաշտոնապես հայտարարել է Երևանի ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին։

24-ամյա Պետրոսյանը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել ԲԿՄԱ-ի կազմում՝ մասնակցելով 25 հանդիպման, խփելով 5 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում։ Ընդհանուր առմամբ Երևանի ակումբի կազմում նա անցկացրել է 140 հանդիպում, դարձել 38 գոլի հեղինակ և կատարել 18 գոլային փոխանցում։