Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

11 Հուլիսի 2026, 19:30

Սպորտ

Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) դուրս է եկել Եվրոպայի մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ։ Այս մասին տեղեկանում ենք Wrestling — Armenia–ի ֆեյսբուքյան էջից։

Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Մոհամմադ Աբասզադիին և ապահովել եզրափակիչի ուղեգիրը։

Եփրեմյանը եզրափակիչում կպայքարի Եվրոպայի մինչև 20 տարեկանների չեմպիոնի կոչման համար։

Հիմա եթերում