Երևանում ավարտվեց բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը, որտեղ հիանալի հանդես եկավ Հայաստանի պատանեկան հավաքականը։
Մեր ընտրանին հասավ մինչև եզրափակիչ և վճռորոշ խաղում 97:68 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Մալթայի թիմի նկատմամբ՝ դառնալով մրցաշարի ոսկե մեդալակիր։