Վարձով եմ ապրում, վարկեր ունեմ, ինչո՞վ վճարեմ․ «Արարատ» կոմբինատի աշխատակից

13 Հուլիսի 2026, 13:27

Քաղաքականություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ գործարանի աշխատակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ստեղծված իրավիճակի պատճառով հարյուրավոր մարդիկ կանգնած են սոցիալական աղետի առաջ:

Նրա խոսքով՝ ինքը և իր գործընկերներից շատերը միայն գործարանի աշխատավարձի հույսին են, որով փակում են ամսական կենսական ծախսերը, այդ թվում՝ բնակարանի վարձն ու վարկային պարտավորությունները:

«Ո՛չ մեր ղեկավարությունից, ո՛չ էլ պարոն Ծառուկյանից երբևէ վատ բան չենք տեսել, ինձ շատ լավ են ընդունել: Արդեն մեկ շաբաթ է՝ տանը նստած ենք։ Ես վարձով եմ ապրում, վարկեր ու պարտքեր ունեմ. կառավարությունն արդյոք հոգալո՞ւ է մեր այս հարցերի մասին։ Ո՞նց տանք վարձը, ինչո՞վ վճարեմ, եթե ես հենց այստեղ աշխատելով էի այդ ամենը հոգում»,- նշել է գործարանի աշխատակիցը։

Հիմա եթերում