Հրդեհ Այաթոլլա Ալի Խամենեիի դամբարանային համալիրում
16 Հուլիսի 2026, 18:19
Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հրդեհ է բռնկվել Ամիր ալ-Մումինինի դամբարանային համալիրում, որտեղ ամփոփված է այաթոլլա Ալի Խամենեիի աճյունը։
Նախնական տվյալներով՝ կրակը տարածվել է մոտ 500 քառակուսի մետր տարածքի վրա։ Հրդեհը բռնկվել է վերականգնողական աշխատանքներ իրականացնող արհեստանոցում՝ բիտումի և պլաստիկի բռնկման հետևանքով։
Միջադեպի հետևանքով զոհեր և տուժածներ չկան։ Համալիրի հիմնական ճարտարապետական կառույցները չեն վնասվել։