Ադրբեջանի նախագահը Թրամփին «խաղաղության մարդ» է անվանել
16 Հուլիսի 2026, 21:05
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար։
«Իքս» (X) սոցիալական ցանցում Ալիևը նշել է ամերիկյան առաջնորդի «անգնահատելի դերը» կայուն խաղաղության հասնելու գործում և ընդգծել, որ նրա առաջնորդությունը պատմական քայլ է դարձել տարածաշրջանի կայունության ու բարգավաճման ճանապարհին։
Նա նաև երախտագիտություն է հայտնել այն բանի համար, որ Թրամփը կիսվել է Շուշիի գլոբալ մեդիաֆորումում ունեցած իր ելույթով, որտեղ ինքը Թրամփին անվանել է «խաղաղության մարդ»։