Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը
17 Հուլիսի 2026, 15:40
ՀՀ հակակոռուպցիոն դատարանում հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը եւս 3 ամսով։
Նշենք, որ այսօր ավարտվեց վկաների հարցաքննությունը, 16 վկաներ էին դատարան կանչվել հարցաքննության համար։ Դատարանը թույլատրեց լրատվամիջղոցներին ապահովել ուղիղ հեռարձակում դատական նիստից։
Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանին առաջադրվել են մի քանի քրեական մեղադրանքներ, այդ թվում՝ կաշառք պահանջելու, դատարանում արված հայտարարությունների հիման վրա՝ խուլիգանության ու սահմանադրական կարգը փոխելու կոչերի համար։ Ղուկասյանը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում և դրանք որակում է որպես քաղաքական հետապնդում։