Իրանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը
18 Հուլիսի 2026, 17:00
Թեհրանը դադարեցրել է Վաշինգտոնի հետ հակամարտության դադարեցման վերաբերյալ հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը։ Այս լուրը հաստատել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ Աբադին, փոխանցում է «Tasnim» գործակալությունը։
Ավելի վաղ՝ հուլիսի 15-ին, Իրանի խորհրդարանի խոսնակ և ԱՄՆ-ի հետ երկխոսության բանակցային խմբի ղեկավար Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ եթե Միացյալ Նահանգները չի կատարում պայմանավորվածությունները, ապա Թեհրանը նույնպես դրանց հավատարիմ մնալու իմաստը չի տեսնում։
Փոխարտգործնախարարը նշել է. «Մենք նույնպես դադարեցրել ենք մեր պարտավորությունների կատարումը և այս պահին դրանք չենք իրականացնում, քանի որ այժմ ամբողջությամբ կենտրոնացած ենք երկրի պաշտպանության հարցերի վրա»։
Հիշեցնենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագիրը ստորագրվել էր հունիսի 18-ի գիշերը՝ նպատակ ունենալով վերջ դնել փետրվարի 28-ին սկսված հակամարտությանը։