Արցախի համար համահայկական, միջեկեղեցական, միջկրոնական աղոթական հավաք Բըրբանքում

17 Օգոստոսի 2023, 20:45

Հայեր

Բըրբանքի Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի Սբ. Ղեւոնդյանց Մայր Տաճարում տեղի ունեցավ Արցախի համար համահայկական, միջեկեղեցական, միջկրոնական աղոթական հավաք,առաջնորդությամբ ԱՄՆ Արևմտյան շրջանի Հոգևոր Պետեր՝ Գերշ. Տ. Յովնան Ս. Արք. Տէրտէրեանի,Գերշ.Տ. Թորգոմ Ս. Եպս. Տօնոյեանի, Գերպծ.Տ. Միքայել Եպս. Մուրատեանի, Վերպ. Հենրիկ Շահնազարեանի:

Աղոթական հավաքին մասնակցում էին նաև ղպտի, հույն և ասորի դավանակից եկեղեղեցիների հոգևոր ներկայացուցիչներ:

Աղոթական հավաքին մասնակցում էր նաև Լոս Անջելոսում նորանշանակ հյուպատոս Կարեն Իսրաելյանը:

Արցախի համար աղոթական հավաքը կազմակերպել էր Արևմտյան Ամերիկայի Համահայկակն խորհուրդը: