Ի՞նչ է կատարվում Երևանում․ բերման ենթարկելու լայնածավալ գործընթաց, 20-ից անձինք տեղափոխվել են ոստիկանություն
20 Հուլիսի 2026, 15:03
Այսօր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետիք Բաբայանը հայտարարեց, թե ոստիկանության հետ ինչ աշխատանք է կատարվել Երևանում ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքերի հետ կապված։
Դրանից հետո ՆԳՆ-ն հրապարակեց տեսանյութ, հայտնելով, որ շուրջ երկու տասնյակ անձինք բերման են ենթարկվել ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքերով։