Համապատասխան թեկնածուի դեպքում պատրաստ ենք ընտրել ԱԺ նոր նախագահ․ Արցախի ԱԺ պատգամավոր
20 Հուլիսի 2026, 16:02
Արցախի ԱԺ-ն չի կարող լուծարվել, դրա իրավունքը չունի։ Այն պետք է պահպանվի որպես լեգիտիմ պետական ինստիտուտ։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։
«Մենք տրամադրված ենք այնպես, որ այդ ամենը պահպանվի և ամեն ինչ անելու ենք դրա համար»,- նշել է նա։
Հայրապետյանի խոսքով՝ խմբակցությունները կառուցողական են տրամադրված, և համապատասխան թեկնածուի դեպքում պատրաստ են ընտրել ԱԺ նոր նախագահ։