Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ տնային կալանքում

23 Հուլիսի 2026, 17:53

Քաղաքականություն

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցը մնացել է անփոփոխ․ նա կշարունակի մնալ տնային կալանքում։

Նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժել է պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը։ Միևնույն ժամանակ դատարանը թույլատրել է պատգամավորին մասնակցել խորհրդարանի աշխատանքներին․ «Արթուր Սարգսյանը կմասնակցի ԱԺ նիստերին՝ ոստիկանության ուղեկցությամբ»,– նշել է Ֆարխոյանը։