Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից
24 Հուլիսի 2026, 19:24
«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրել է։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է պաշտպանների միջնորդությունը՝ չկիրառելով խափանման որևէ միջոց, այդ թվում`գրավը։
Նա դատարանի դահլիճից ազատ է արձակվել։
Լրագրողների հետ զրույցում Դավիթ Ղազինյանը հայտարարել է, որ իր դեմ հարուցված գործը քաղաքական պատվեր էր։ «Իշխանություններին չհաջողվեց հասնել իրենց նպատակին, իսկ մեր քաղաքական թիմի պարագայում նման ճնշումները 100 տոկոսով ձախողվելու են»,- նշել է նա։
Ղազինյանը նաև հայտնել է, որ ազատ է արձակվել պատգամավորական անձեռնմխելիություն ձեռք բերելու հիմքով, սակայն համոզված է, որ քրեական գործն ի սկզբանե անհիմն էր, և պետք է ազատ արձակվեր նույնիսկ առանց այդ հանգամանքի։
Հիշեցնենք՝ ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով Դավիթ Ղազինյանը հունիսին երկու ամսով կալանավորվել էր։։