Անի Հովսեփյանը երրորդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
25 Հուլիսի 2026, 10:45
Եվրոպայի չեմպիոն, բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Անի Հովսեփյանը երրորդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում:
Հուլիսի 24-ին Անգլիայի Բոլթոն քաղաքում անցկացված Real Boxing Champions (RBC)-ի կազմակերպած բռնցքամարտի երեկոյում Անի Հովսեփյանը մենամարտել է 29-ամյա չեխ բռնցքամարտիկ Յոհանա Ռայմոնտի հետ (7-9-1) եւ հաղթանակի հասել մրցավարների միաձայն որոշմամբ: