«Օրբի» երկնաքերերը խավարի մեջ
26 Հուլիսի 2026, 13:18
2026 թվականի հուլիսի 24-ի երեկոյան Վրաստանը բախվել է վերջին տարիների ամենախոշոր էլեկտրաէներգիայի անջատումներից մեկին։ Վթարի հետևանքով Բաթումիի «Օրբի» երկնաքերերը մնացել են առանց հոսանքի և հայտնվել խավարի մեջ, իսկ էլեկտրամատակարարման խափանումները տարածվել են ամբողջ տարածաշրջանով։ Գրեթե միաժամանակ առանց էլեկտրաէներգիայի են մնացել նաև Թբիլիսին, Քոբուլեթին, Քութայիսին և տասնյակ այլ բնակավայրեր։
Վրաստանի պետական էլեկտրահամակարգի (GSE) տվյալներով՝ պատճառը Վրաստանի և Թուրքիայի էներգահամակարգերը միացնող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վթարն էր։ Ներկայումս էլեկտրամատակարարումը փուլ առ փուլ վերականգնվում է։