Ցանկացած պահի պատրաստ եմ վերադառնալ Հայաստան. Մայք Թայսոն

27 Հուլիսի 2026, 17:39

Մշակույթ

Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մայք Թայսոնը MMA ոլորտի հայտնի լրագրող և ինսայդեր Մանուկ Հակոբյանին տված հարցազրույցում կիսվել է Հայաստան կատարած այցից ստացած տպավորությունների մասին։ Նա հատկապես ընդգծել է երկրի գեղեցկությունն ու մարդկանց ջերմ վերաբերմունքը։

Բռնցքամարտիկը նշել է, որ պատրաստ է ցանկացած պահի վերադառնալ Հայաստան և դրա համար որևէ վճար պետք չէ։

«Հայաստանը հրաշալի վայր է։ Ես պատրաստ եմ ցանկացած պահի վերադառնալ այնտեղ, պարզապես ասեք»,- ասել է Թայսոնը։

Նրան հատկապես տպավորել են այն մարդիկ, որոնց հետ ծանոթացել է այցի ընթացքում։

«Այնտեղ այնքան հիանալի մարդիկ կային, դու ինձ կհասկանաս։ Ոչ ոք ոչ ոքի չէր դատում, պարզապես հիանալի մարդիկ էին։ Ինձ այնտեղ շատ դուր եկավ», — նշել է Թայսոնը։

Հիշեցնենք, որ համաշխարհային սպորտի և բռնցքամարտի պատմության ամենաազդեցիկ ու լեգենդար դեմքերից մեկը՝ ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայքլ Թայսոնը, Հայաստան էր այցելել մեկ ամիս առաջ։

59-ամյա Մայք Թայսոնը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2005 թվականին։ Պրոֆեսիոնալ ռինգում ամերիկացին անցկացրել է 59 մենամարտ՝ գրանցելով 50 հաղթանակ ու կրելով 7 պարտություն։