Կոմիտասյան հնչյուններ՝ Արարատի գագաթին․ Արա Բադալյանի բացառիկ կատարումը
28 Հուլիսի 2026, 10:30
Հայ երաժիշտ Արա Բադալյանը, հաղթահարելով Արարատ լեռան բարձրությունն ու հասնելով սրբազան գագաթին (5137 մ), այնտեղ կատարել է Կոմիտասի հանրահայտ «Կռունկ» ստեղծագործությունը։
«Կռունկը» հայ դասական ու ժողովրդական երաժշտության ամենաէմոցիոնալ և խորհրդանշական գործերից է, որը դարեր շարունակ մարմնավորել է հայրենիքի կարոտն ու ազգային ոգին։ Արարատի գագաթին՝ ձյունածածկ ու քամոտ պայմաններում, կոմիտասյան հնչյունների կատարումը լոկ երաժշտական ելույթ չէր․ այն յուրօրինակ ուխտագնացություն էր և հարգանքի տուրք հայ մեծանուն վարդապետի հիշատակին։