Հայ ըմբշամարտիկ Արարատ Ավետիսյանը նվաճել է Մ17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալը։
Բաքվում ընթացող մրցաշարում 3-րդ տեղի համար գոտեմարտում հայ ըմբիշը 8:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել հունգարացի մարզիկի նկատմամբ՝ բացելով Հայաստանի թիմի մեդալային հաշիվը: