Ռուսական շուկան հնարավոր չէ փոխարինել եվրոպականով․ Հայաստանը կորուստներ կկրի․ Վադիմ Տրուխաչով
29 Հուլիսի 2026, 22:30
Քաղաքագետ Վադիմ Տրուխաչովը Alpha News-ին մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերը պահպանելու և հայկական արտահանումը եվրոպական շուկա վերաուղղելու վերաբերյալ։
Փորձագետի խոսքով՝ Փաշինյանը, հավանաբար, նման հայտարարություններ է արել՝ հանգստացնելու համար այն քաղաքացիներին, որոնք տուժել են ՌԴ-ի կողմից սահմանված սահմանափակումների հետևանքով։
«Ինչ էլ նա ասի, կարճ ժամանակում արտահանումը դեպի Եվրամիության երկրներ վերաուղղելը բավական բարդ է, և կարճաժամկետ հեռանկարում ՀՀ-ն և նրա գյուղատնտեսական արտադրողներն, անկասկած, կորուստներ կկրեն։ ՀՀ-ին չի հաջողվի ամբողջությամբ փոխարինել ռուսական շուկան եվրոպականով», — ասել է Տրուխաչովը։