Գևորգ Հարությունյանը՝ U17 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

29 Հուլիսի 2026, 18:42

Սպորտ

Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների (U17) աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է իր երկրորդ մեդալը։

51 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը 5-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Վրաստանի ներկայացուցիչ Սաբա Աբաշիձեի նկատմամբ։

Այս հաղթանակով Հարությունյանն ապահովեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալը։