Ճգնաժամ «Մեյմանդարի» շուկայում․ «Ուժեղ Հայաստան»-ի անդամները ծանոթացել են գյուղացիների խնդիրներին
30 Հուլիսի 2026, 12:35
«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներ Տիգրան Աբրահամյանը և Հարություն Մնացականյանը այցելել են Հովտաշատ գյուղի շուկա («Մեյմանդարի» շուկա)՝ տեղում ծանոթանալու գյուղմթերքի ներքին շուկայում տիրող ծանր իրավիճակին։
Այցի նպատակն էր հասկանալ այն արգելքներն ու մարտահրավերները, որոնց բախվել է հայ ֆերմերը Ռուսաստանի Դաշնության կողմից ներմուծման սահմանափակումներից հետո։
Լոլիկը վաճառվում է 90-130 դրամով, ինչը չի փակում նույնիսկ քաղելու և բեռնափոխադրման ծախսերը։ Կարտոֆիլի գինը նախորդ տարվա 150 դրամի փոխարեն այս տարի իջել է մինչև 80 դրամ։
Հարություն Մնացականյանը կառավարության հայտարարությունները եվրոպական շուկաներ դուրս գալու մասին որակում է որպես «մակերեսային և պրիմիտիվ մանիպուլյացիա»։
«Իշխանությունը պետք է շուկայի դիվերսիֆիկացման մասին մտածեր դեռ տարիներ առաջ, այլ ոչ թե այժմ՝ «ցայտնոտային» վիճակում»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։