ԱՄՆ-ում առողջապահական ոլորտի քրեական հետապնդումները նոր փուլ են մտել․ Մարինա Սամսոն

ԱՄՆ դաշնային իրավապահ մարմինները խստացնում են վերահսկողությունն ու ընդլայնում ֆինանսական խարդախությունների, առողջապահական ոլորտի չարաշահումների և կազմակերպված հանցավորության դեմ իրականացվող հետաքննությունների շրջանակը։ «Alpha News»-ի հետ զրույցում «Samson Law» իրավաբանական գրասենյակի ղեկավար, քրեական գործերով փաստաբան Մարինա Սամսոնը ներկայացրել է իրավիճակն ու հնարավոր իրավական հետևանքները:

«Առողջապահության ոլորտում ֆեդերալ իշխանությունների կողմից իրականացվող քրեական հետապնդումները մտել են նոր փուլ։ Գլենդելում և այլ քաղաքներում տեղի ունեցած զանգվածային ձերբակալությունների ընթացքում թիրախում են հայտնվել բազմաթիվ բժիշկներ և բուժհաստատությունների ներկայացուցիչներ»,- նշել է Մարինա Սամսոնը։

Նրա խոսքով՝ միայն Կալիֆոռնիայում փակվել է շուրջ 800 խնամքի ծառայություն, որոնք որոնք զբաղվել են պետական առողջապահական ապահովագրական ծրագրերից ապօրինի միջոցներ ստանալով և կեղծ հաշվարկներ ներկայացնելով։

«Նման լայնամասշտաբ հետաքննությունները հաճախ ունենում են նաև քաղաքական ենթատեքստ՝ թիրախավորելով Դեմոկրատական կուսակցության կողմից կառավարվող նահանգներում բնակվող ներգաղթյալ համայնքները, որոնք որոշակի ընտրական ազդեցություն ունեն»,- ընդգծել է փաստաբանը։