Սա միջամտություն է քաղաքական գործունեությանը․ Վարդևանյանը՝ Նարեկ Կարապետյանի տանն իրականացված խուզարկության մասին
31 Հուլիսի 2026, 11:27
Այսօր վաղ առավոտյան իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել «Ուժեղ Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված Նարեկ Կարապետյանի առանձնատանը։
Փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում տեղի ունեցածը որակել է որպես քաղաքական գործունեությանը միջամտելու ակնհայտ փորձ և քաղաքական ճնշում։
«Խուզարկությունը տեղի է ունեցել բոլորին հայտնի քրեական վարույթի շրջանակներում։ Կարող եմ վստահաբար ասել, որ այստեղ չկար որևէ համաչափություն, անհրաժեշտություն կամ ողջամտություն նման ինտենսիվ վարույթային գործողություն իրականացնելու համար։ Սա ուղղակիորեն միջամտություն է քաղաքական գործունեությանը և հերթական քաղաքական բռնաճնշումն է»,- ընդգծել է Վարդևանյանը։
Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել են, որ քննչական գործողություններն իրականացվում են Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Խոսքը վերաբերում է հավաքներին մասնակցելու համար անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքներին։