Կոտրվածքով, բայց չկոտրվող. Գևորգ Հարությունյանի հերոսական բրոնզը Բաքվում
31 Հուլիսի 2026, 20:15
Հայ ըմբիշ Գևորգ Հարությունյանը Բաքվում ընթացող Մ17 աշխարհի առաջնությունում բացառիկ արիություն է ցուցաբերել։ Ադրբեջանցի մարզիկի հետ գոտեմարտի ընթացքում նա արմնկոսկրի կոտրվածք է ստացել, սակայն շարունակել է պայքարը մինչև վերջ։ «Ararat Wrestling Club»-ում հայտարարել են, որ այդ մենամարտում պարտությունը եղել է անարդար մրցավարության հետևանք։
Չնայած ծանր վնասվածքին՝ Հարությունյանին հաջողվել է հաղթանակներ տանել Ասիայի չեմպիոնի, ինչպես նաև Ղազախստանի և Վրաստանի ներկայացուցիչների նկատմամբ՝ նվաճելով բրոնզե մեդալ։ Նրա ելույթն անվանել են տոկունության և հոգու ուժի օրինակ։