Իշխանության կողմից սադրանքները հնարավոր են. Իշխան Սաղաթելյան

02 Օգոստոսի 2026, 10:15

Քաղաքականություն

«Իշխանության կողմից սադրանքները հնարավոր են»,- պատասխանելով Alpha News-ի հարցին՝ հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նա անդրադարձել է քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներին, ընդդիմության հետագա քայլերին և հնարավոր մարտահրավերներին։

Անդրադառնալով ընտրողներին տրված խոստումներին և նախորդ տարիների քաղաքական փորձին՝ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ չնայած առկա դժվարություններին ու կորուստներին, ընդդիմությունը շարունակելու է պայքարը։

Խոսելով քաղաքական դաշտում առկա տարանջատումների և գործընկերների հետ հարաբերությունների մասին՝ պատգամավորը կոչ է արել տարբեր հայտարարությունների տակ այլ ենթատեքստեր չփնտրել․

«Կարծում եմ՝ դեռևս չենք հաղթահարել տարանջատումները։ Բազմաթիվ անգամ ապացուցվել է, թե ով է հմուտ և հավատարիմ գործիչ, դրա տակ այլ ենթատեքստեր պետք չէ փնտրել»,- ընդգծել է Սաղաթելյանը։

Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք մտավախություն չկա, որ իշխանությունը հենց առաջին օրվանից կարող է խոչընդոտել ընդդիմության գործունեությանը, և արդյոք հնարավոր են սադրանքներ՝ պատգամավորը պատասխանել է․

«Միշտ էլ կա, ինչո՞ւ չէ։ Իհարկե, սադրանքներ հնարավոր են»։