Այն ուժը, որ 58 000 ձայն է կեղծել, չեմ կարծում իրենք կառուցողական հարաբերությունների պատրաստ կլինեն. Նարեկ Կարապետյան

02 Օգոստոսի 2026, 10:05

Քաղաքականություն

Խնդիր է դրված, որ այն փոփոխությունը, որը չի ստացվել մինչև հիմա Ազգային ժողովի՝ որպես ֆակտորի Հայաստանի քաղաքական դաշտում, մենք փորձելու ենք հասնել դրան։ Այս մասին ԱԺ 9-րդ գումարման նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Նոր ուժ ենք, և ձևաչափերով պետք է հասկանանք, թե ոնց ենք ԱԺ-ի վարկանիշը փոխում, ոնց ենք այնպիսի ուժ ձևավորում, որը Հայաստանում կկարողանա որակական փոփոխություններ կատարել»,-նշել է Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ այն ուժի հետ, որը 58 000 ձայն է կեղծել, կառուցողական հարաբերությունների պատրաստ լինել չեն կարող։

«Մեր նպատակն է ձևավորել իրապես անկախ քաղաքական օրակարգ և ներկայացնել ժողովրդի իրական շահերը»,- հավելել է նա։