Միասին փոխենք իրավիճակը․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը
02 Օգոստոսի 2026, 11:15
ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանն ասել է, որ հասարակության շրջանում ձևավորվել է պատկերացում, թե խորհրդարանը դարձել է անիմաստ վեճերի և վիրավորանքների հարթակ։ Նա ընդդիմությանը առաջարկել է միասին փոխել այդ մշակույթը՝ քննարկելով դրա պատճառներն ու հնարավոր լուծումները։
Ռուբինյանի կարծիքով՝ 2018 թվականից խորհրդարանում անհանդուրժողականության մթնոլորտ է ձևավորվել, քանի որ ընդդիմությունը չի ընդունել ժողովրդի ընտրությունը։