Ձեր ասած ՀՀ տարածքային ամբողջականության մեջ Տիգրանաշենը կա՞, թե՞ չէ․ Իշխան Սաղաթելյանը՝ Ռուբինյանին
02 Օգոստոսի 2026, 11:35
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը դիմել է ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին․
«Իբրև ԱԺ նախագահի թեկնածու՝ կարո՞ղ եք հայտարարել և երաշխավորել, որ Ձեր իշխանության տարիներին որևէ պարագայում, որևէ պատրվակով և որևէ դեպքում Տիգրանաշենը չեք հանձնելու»։
Ի պատասխան ընդդիմադիր պատգամավորի հարցադրմանը՝ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է․
«Ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը 29 743 քառ․ կմ է, և դա լիակատար ու անքննարկելի կարմիր գիծ է։ Կարող եմ երաշխավորել, որ ՀՀ կառավարության հայտարարած ծրագիրը, որը հավանության է արժանացել ժողովրդի կողմից, հետևյալն է․ այն բոլոր տարածքները, որոնք Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս են, պետք է լինեն մեր վերահսկողության ներքո, և այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման շրջանակներում»։