Որքանո՞վ է Ձեր առաջարկն անկեղծ․ Լևոն Քոչարյանը՝ Ռուբեն Ռուբինյանին
02 Օգոստոսի 2026, 12:31
Ազգային ժողովում ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի ելույթից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հարց է ուղղել նրան՝ կասկածի տակ դնելով խորհրդարանում բարեկրթության վերաբերյալ նրա առաջարկի անկեղծությունը։
«Եթե խոսում ենք բարեկրթությունից, ապա ինչպե՞ս եք գնահատում այն, որ, մեր համոզմամբ, ընտրությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից մանդատներ են խլվել, ինչպես նաև ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացված քաղաքական հետապնդումները։ Այս ամենի ֆոնին որքանո՞վ է ձեր առաջարկը անկեղծ և իրատեսական»,- ասել է Քոչարյանը։
Ի պատասխան՝ Ռուբինյանը նշել է, որ Քոչարյանի մատնանշած հարցերը բարեկրթության հետ կապ չունեն։
«Ես չեմ առաջարկում, որ մենք ամեն հարցում համաձայն լինենք։ Ես ընդամենը առաջարկում եմ լինել բարեկիրթ։ Կարծում եմ՝ Հայաստանում գործում է օրենքը, իսկ իրավապահ և դատական մարմիններն աշխատում են իրենց լիազորությունների շրջանակում»,- ասել է նա։