Դուք չունեք ժողովրդի մեծամասնությունից մանդատ՝ երկիրը արկածախնդրության տանելու. Իշխան Սաղաթելյան
02 Օգոստոսի 2026, 13:15
Հայաստանի ԱԺ ամբիոնից ես խոսելու եմ մեր անելիքների մասին և ՀՀ քաղաքացիների հետ։ Այս մասին Ազգային ժողովի անդրանիկ նիստին հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Մենք երկար տարիներ միասին պայքարել ենք, այս ամբիոնից և ՀՀ տարբեր հրապարակներից բարձրաձայնել ենք մի շարք կարևորագույն խնդիրներ։ Խոսել ենք այս իշխանության բնույթի և բովանդակության մասին։ Եվ ամեն ինչ անելու ենք փոփոխության հասնելու համար»,- նշել է Սաղաթելյանը։
Դիմելով իշխանությանը՝ պատգամավորն ընդգծել է, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը չունի ժողովրդի մեծամասնության մանդատը՝ երկիրը արկածախնդրության տանելու համար։