Մեսրոպ Մանուկյանը ԱԺ-ում սենսացիոն բացահայտումներ է արել Ռուբեն Ռուբինյանի բարեկամների գործարքների մասին

02 Օգոստոսի 2026, 13:36

Քաղաքականություն

Ազգային ժողովի անդրանիկ նիստին «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ բարձրացնելով «Հայբիզնեսբանկ»-ի (այժմ՝ «ԱՄԻՕ բանկ») շուրջ տեղի ունեցած գործարքների և ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի եղբոր պաշտոնավարման հարցը։

Պատգամավորը կասկածի տակ է առել գործընթացի թափանցիկությունը և նշել հնարավոր շահերի բախման մասին։

«2022 թվականին «Հայբիզնեսբանկ»-ը ձեռք է բերվում շվեյցարական ընկերության կողմից, և 25 տոկոսի բաժնետերը դառնում է պետությունը։ Հետաքրքիրն այն է, որ Ռուբեն Ռուբինյանի եղբայրն այսօր «ԱՄԻՕ» բանկի վարչության նախագահի առաջին տեղակալն է, բիզնեսի զարգացման գլխավոր տնօրենը։ Այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք շահերի բախում չկա։ Երբ Կենտրոնական բանկը բաժնետեր է առևտրային բանկում, ինչպե՞ս է այնտեղ ստուգումներ անցկացնելու»,- հայտարարել է Մանուկյանը։